Շորժա-Վարդենիս ավտոճանապարհին Արտանիշ գյուղի մոտ օգոստոսի 5-ին տեղի է ունեցել ավտովթար։ Ավտովթարի ժամը հստակ հայտնի չէ՝ ինչպես դեպքի վայր յամանած NEWS.am-ի լրագրողին հայտնեց ՃՈ աշխատակիցը, ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ մայրուղու վրա կա վթարի ենթարկված լքված ավտոմեքենա։ Դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու քննիչը հայտնաբերել են «Opel» մակնիշի 32 ՏՍ 474 պետհամարանիշի տաքսի ավտոմեքենա։
ՃՈ աշխատակիցը հայտնեց նաեւ, որ կան Ճամբարակի հիվանդանոց տեղափոխված տուժածներ, սակայն նրանց թիվը եւ վիճակը տվյալ պահին հայտնի չեն։ Հավանական է, որ բախվել են 2 մեքենա, սակայն երկրորդ մեքենան դեպքի վայրից անհետացել է։
Դեպքի հանգամանքները պարզելու եւ հավանական երկրորդ ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ քննություն է կատարվում:











