Գյումրու Ղանդիլյան փողոցին հարակից տնակային ավանում է բնակվում Հարությունյանների բազմազավակ ընտանիքը: Նրանք ունեն 8 զավակ, որոնցից մեծը 15 տարեկան է, իսկ փոքրը 5 տարեկան, 6-ր տղաներ են, իսկ 2-ը աղջիկներ: Երեխաների մայրը վատառողջ է, եւ նրանց խնամում է մորաքույրը, իսկ հայրը դեռ 4 տարի առաջ մեկնել է Ռուսաստան արտագնա աշխատանքի, բայց վաղուց նրանից լուր չունեն: Այս բազմազավակ ընտանիքին եւ երեխաների մորեղբոր ընտանիքին միասին` 14 անձ, պետությունն այս տարի Գյումրու Մուշ-2 թաղամասում հատկացնելու է մեկ հատ 4-սենյականոց բնակարան:
«Շիրակ կենտրոնի» աշխատակիցներն այցելել են նրանց եւ տրամադրել ամերիկահայ բարերարների կողմից ուղարկված հագուստներն ու կոշիկները:











