Հայաստանի երեխաները լավագույնս են ելույթ ունեցել «Մանկական Նոր ալիք-2012»-ում: Այս մասին այսօր՝ օգոստոսի 27-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասցա նրանց պրոդյուսեր, Հայաստանի վաստակավոր արտիստ, պրոդյուսեր Նադժեդա Սարգսյանը: Նրա խոսքով՝ դեռեւս նախընտրական փուլում բոլորը գիտեին, որ մեր երեխաները ամենաուժեղն են: «Բոլոր երեխաները հերթով հիվանդանում էին, չէին դիմանում փորձերին, մեր երկու աղջիկներն էին, որ մինչեւ վերջին օրը ոչ մի հիվանդություն, ոչ մի սխալ ձայնային շեղում չեղավ, որովհետեւ նրանք նախապատրաստված էին, իրենց դպրոցը ուրիշ դպրոց էր»,- ասաց նա:

«Մանկական նոր ալիքում» մեկ միավորի տարբերությամբ երկրորդ հորիզոնականը զբաղեցրած Սոնա Գյուլխասյանը նշեց, որ «Մանկական Նոր ալիքը» շատ բարդ մրցույթ է, տարբեր  երկրներից մասնակցում են ուժեղ մասնակիցներ: Նա նշեց, որ այս մրցույթից հետո շատ բեմեր կան, որոնցում կցանկանա եույթ ունենալ: Միշտ ցանկացել է մասնակցել «Մանկական Եվրատեսիլին», տարբեր տարիներին մասնակցել է նախընտրական փուլերին, սակայն երբեք չի ընտրվել, իսկ այս տարի հայտ չի ներկայացրել ժամանակի սղության պատճառով: Բայց նրա երազանքը ամերիկյան «Ռիվեր փլեյթ» բեմում հանդես գալն է:

Սոնայի երկորրդ հորիզոնականում հայտնվելը Նադժեդա Սարգսյանը գնահատեց որպես Ռուսաստանի օգտին արված քայլ, քանի որ մեր մասնակիցը մրցութային օրերին բացառապես  առավելագույն 11 միավոր է ստացել, միայն ժյուրիի մեկ անդամ գնահատել է տասը միավոր: Սոնան նշեց, որ ընտրելով երգի ասպարեզը՝ միշտ իմացել է, որ լինելու են տարբեր բարդություններ: «Ինձ համար սպասելի չէր երկրորդ հորիզոնականը, բարձր տեղ չէի սպասում, առավել եւս՝ երկորրդ հորիզոնականը, բայց մի քիչ նեղվեցի մեկ միավոր պակասով երկորրդ հորիզոնականում հայտնվելուց»,- նշեց նա: Ի դեպ, պրոդյուսրեը նշեց, որ  Սոնան անցյալ տարի Գերմանիայում մասնակացել էր մեծ մրցույթի եւ շահել «Գրանդ պրի»: Փորքիկ երգչուհին շուտով կմեկնի Գերմանիա՝ ձայնագրելու հատուկ իր համար գրված մի երգ:

Մրցույթին մասնակցող մյուս հայը՝  6-րդ հորիզոնականը զբաղեցրած Արինան նշեց, որ ամեն ինչ շատ լավ անցավ: «Նադեժդա Սարգսյանը մեզ սովորեցրել է, որ պետք է մեր ձայնը պահենք, ինչ ուզում ենք անենք, միայն համերգից հետո: Նոր ընկերներ ձեռք բերեցինք, շփվեցինք»,- ասաց նա: Նադեժդա Սարգսյանի խոսքով՝ Արինան, զբաղեցնելով վեցերորրդ հորիզոնականը, այնտեղ համարվում էր մրցույթի արեւը: «Ռուսերեն չգիտեր, բայց հայերեն բոլորին սովորեցրել է»,- նշեց նա:

Նադեժդա Սարգսյանը նշեց, որ եթե այս մրցույթը սկբից ավելի վոկալային է, ապա վերջերս նրանք ավելի շատ ցանկանում են բեմում տեսնել արտիստ, միայն մաքուր երգեցողությունը ոչինչ չի տալիս: Նրա խոսքով՝ հաշվի է առնվում ամեն ինչ՝ վոկալը, դերասանի վարպետությունը, առոգանությունը, ինչպես է իրենց պահում փորձերին, հարցազորւյցներ տալիս

«Մանկական Նոր ալիքի» պատվիրակության անդամները նշեցին, որ մրցույթը երեխաների համար նոր համագործակցության հորիզոններ է խոստոանում:

Հիշեցնենք, որ «Մանկական Նոր ալիք 2012» մրցույթին Հայաստանը ներկայացնող Սոնա Գյուլխասյանը գրավել է երկրորդ հորիզոնականը: Երկու մրցութային օրերի ընթացքում, հավաքելով առավելագույն միավորներ,Սոնան ընդամենը մեկ միավորով զիջել է Ուկրաինայի ներկայացուցչին: Մրցութային առաջին օրը Սոնան կատարել է Բեյոնսեի «Listen», երկրորդ օրը` Անի Քրիստիի «Կարոտ» երգը: Մրցույթում Հայաստանը ներկայացնող երկրորդ մասնակից Արինա Մալխասյանը բարձր հորիզոնականներ չի զբաղեցրել, սակայն լավ է ելույթ ունեցալ: Նա մրցութային առաջին օրը կատարել էր Կոմիտաս, իսկ երկրորդ օրը`  Chocolate երգը: Ի դեպ, առաջին անգամ է, որ Հայաստանից երկու երեխաներ մասնակցեցին «Նոր ալիքում»:

Նշենք, որ թվով 5-րդ «Մանկական Նոր ալիք»-ի ժյուրիի կազմը գլխավորում է Ռուսաստանի եւ Ուկրաինայի ժողովրդական արտիստ Իգոր Կրուտոյը: Ժյուրիի անդամների թվում են Կոնստանտին Մելաձեն, Լեւ Լեշչենկոն, Ալսուն: Մրցույթն անց է կացվել օգոստոսի 15-ից 17-ը: Մրցույթին մասնակցել են 16 մասնակիցներ 12 երկրներից: