«Էկոպանել Շին» ընկերության խոստանում է նվիրել նոր iPhone 5 հեռախոս այն ժայռապատկերի հեղինակին, որի վրա պատկերված է ժամանակակից սենսորային հեռախոս: Նա պետք է պատմի, թե ինչպե՞ս եւ ի՞նչ նպատակներով է փորագրել քարի վրայի պատկերները:
Նշենք, որ հոկտեմբերի 12-ին շինարարական աշխատանքների ժամանակ «Սիրող սրտեր» բնակելի թաղամասում հայտնաբերվել էր մի քարաբեկոր որի, վրա տարօրինակ ժայռապատկերներ էին արված: Ժայռապատկերի կենտրոնում պատկերված անհասկանալի իրը զարմանալիորեն նման էր ժամանակակից սենսորային հեռախոսի: Գտածոն «Էկոպանել Շին» ընկերության ղեկավարության կողմից հանձնվել էր հատուկ փորձագիտական ուսումնասիրության: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ քարը փորագրված է մոտավորապես 1-2 տարի առաջ` ժամանակակից գործիքների միջոցով եւ ամենայն հավանականությամբ երեխայի կողմից: Թեեւ քարը որեւէ պատմամշակութային արժեք չի ներկայացնում` «Սիրող սրտեր» թաղամասի տնօրինությունը որոշում է կայացրել հետագայում այն թաղամասում պահելու մասին: Կից ներկայացնում ենք քարի մասին պատմող տեսանյութի հղումը:











