Մարդուց ավելի մեծ սատանա գոյություն չունի: Հետեւաբար` կհամագործակցենք ցանկացածի հետ,  որ ազատվենք այս  իշխանություններից:  Այդ մասին այսօր` հոկտեմբերի 26-ին, մամուլի ասուլիսում ասաց  ՍԴՀԿ անդամ ՀԱԿ ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանը:  

Նրա խոսքով, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են պատասխանատու մարտի 1-ի իրադարձությունների համար: «Մարտի 1-ին տեղի ունեցավ ռազմական հեղաշրջում եւ գնդակահարեցին 10-ից ավելի մարդու:  Չեք  կարող  մի ձայնագրություն ցույց տալ, որտեղ ես մեղադրում եմ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանին:  Մարտի 1-ի համար Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են պատասխանատու: Երկիրը այս վիճակից հանելու համար մենք կարող ենք համագործակցել նաեւ նրանց հետ»,-ավելացրեց Գուրգեն Եղիազարյանը: