Աղետի գոտում, նախորդ երեք տարիների ընթացքում բնակբաշխման գործընթացը իրականացնող ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից, Գյումրու անօթեւանների հերթացուցակում հաշվառված մոտ 400 անօթեւան ընտանիք, տարաբնույթ պատճառներով զրկվեցին բնակարան ստանալու իրավունքից:
«Շիրակ կենտրոնի» փոխանցմամբ, այդ ընտանիքները համալրեցին Գյումրու վագոն-տնակներում ապրող ավելի քան 3500 այն անօթեւան ընտանիքների շարքերը, ովքեր չունեն երկրաշարժի հետեւանքով անօթեւանի կարգավիճակ եւ նույնիսկ անհայտ է, թե երբեւէ կունենան բնակարաններ: Համենայնդեպս պետությունը նրանց բնակարաններ տրամադրելու որեւէ պարտավորություն չի ստանձնել: Այդպիսի ընտանիքների թվում կան տասնյակ միայնակ տարեցներ, որոնց տնակները վաղուց շարքից դուրս են եկել եւ իրենք պարզապես ի վիճակի չեն գոնե մասնակի նորոգել իրենց կացարանները:
«Շիրակ կենտրոնի» աշխատակիցները բնակարանային իրավունքից զրկելու պատճառներին ծանոթանալու եւ տեսանյութ պատրաստելու նպատակով, այցելեցին Գյումրու Մանուշյան փողոցի հարակից տարածքի տնակային ավանում բնակվող Դոլորես Մանուկյանին:











