Նոյեմբերի 20-ին ԱՄՆ-ում մահացած երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի մարմինը Հայաստան տեղափոխելու հարցը դեռ քննարկման փուլում է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ֆլորա Մարտիրոսյանի անձնական օպերատոր Արթուր Հովհաննիսյանը: Հարցին, թե ինչով է պայմանավորված Հայաստան տեղափոխելու որոշումը՝ նա  արձագանքեց.

«Խնդիրներ չկան: Դա պարզապես ընտանեկան որոշում է: Սակայն վաղը պարզ կդառնա՝  կտեղափոխեն Հայաստան, թե ոչ: Ամենայն հավանականությամբ կտեղափոխեն Հայաստան»,- ավելացրեց Արթուր Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ Ֆլորա Մարտիրոսյանը առողջական խնդիրներ չի ունեցել եւ միայն վերջերս է դիմել  բժշկի՝ լեղապարկից քարը հեռացնելու նպատակով: