Ամերիկյան Սիեթլիի փողոցներում տեղի է ունեցել մոլորակի ամենազանգվածային ձնեմարտը: Վեց հազար մարդ ձնագնդիներով  փոխադարձ հարվածներ են ուղղել: Նոր ռեկորդը գրանցել են Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչները: 

Ճակատամարտն սկսելուց առաջ մարտիկները խրամատներ են պատրաստել եւ նախապատրաստվել: Գործածվել է 73 տ ձյուն, որը բերվել էր հարեւան լեռների ստորոտներից: Ձնագնդիներով փոխհրաձգությունը շարունակվել է մեկուկես ժամից ավելի, հայտնում է ՆՏՎ-ն:

Նախորդ ռեկորդը սահմանվել էր Հարավային Կորեայում: Այնտեղ ձնեմարտին մասնակցել էր գրեթե հինգ հազար մարդ: