Եգիպտոսում, փետրվարի 1-ի երեկոյան, ցուցարարները գրոհել են Կահիրեում գտնվող նախագահական պալատը: Տասնյակ ցուցարարներ «Ալ-Իթթիհադիա» պ-ալատի ուղղությամբ վառվող շշեր են նետել: Պետության ղեկավար Մուհամեդ Մուրսիի նստավայրի տարածքից ծուխ էր դուրս գալիս:
Նախագահական գվարդիան արցունքաբեր գազով նռնակներ եւ ջրցան մեքենաներ է օգտագործել հավաքվածներին ցրելու համար: Պալատի մոտ գտնվող հրապարակից կրակոցների եւ ազդանշանային համակարգի ձայներ են լսվել: Ցուցարարները վանկարկել են. «Ժողովուրդն ուզում է տապալել ռեժիմը», «Մուրսի հեռացիր»:
Նմանատիպ պատկեր է եղել նաեւ Թահրիրի հրապարակում: ԱՅնտեղ տասնյակ ցուցարարներ վիրավորվել են, ընդ որում ոմանք՝ հրազենային վանսվածքներ են ստացել, հաղորդում է BFM.RU-ն:
Եգիպտոսի շտապօգնության ծառայության ղեկավար Ահմադ ալ-Անսարիի խոսքով՝ բախումների հետեւանքով զոհվել է 23-ամյա մի երիտասարդ, եւս 32 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով գտնվում են հիվանդնանոցներում:
Ներկայումս նախագահական պալատի մոտ իրավիճակն աստիճանաբար կայունանում է: Ոստիկաններին հաջողվել է հետ մղել ցուցարարներին դեպի հարեւան փողոցները, որտեղ լոկալ բախումներ են տեղի ունենում ոստիկանների հետ:
Ըստ Euronews-ի, ցույցեր են տեղի ունենում նաեւ Եգիպտոսի այլ քաղաքներում՝ Պորտ-Սայիդում, Սուեզում, Իսմայիլիում, որտեղ բողոքի ելածները պահանջում են կառավարության հրաժարականը:











