Փետրվարի 2-ին,ժամը 15:27-ին,Երեւանի Ադոնցի փողոցի վրա Toyota Corola մակնիշի 50 LU 700 համարանիշի մեքենան բարձր ձայնային ազդանշան արձակելով, հատում է հոծ գիծը եւ հանդիպակաց գոտիով վազանց է կատարում: Այդ ամենը տեղի է ունենում պետավտոտեսչության 1410 բորտ համարանիշով Toyota Corola մեքենայի վարորդի աչքի առջեւ:

Կատարված խախտման համար նախատեսվում է 30 հազար դրամի տուգանք:

Ըստ Վարչական իրավախախտումների մասին օրենքի. «Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հանդիպակաց երթեւեկության գոտի դուրս գալը, եթե դա կապված չէ վազանցը թույլատրված տեղերում վազանց կատարելու կամ կանգնած տրանսպորտային միջոցը կամ խոչընդոտը շրջանցելու հետ, եւ եթե առանց հանդիպակաց երթեւեկության գոտի դուրս գալու անհնար է շրջանցել կանգնած տրանսպորտային միջոցը կամ խոչընդոտը»: