Տարբեր սեղանների շուրջ նստած երկու խմբերը սկզբում  սկսել են  վիճել, որից հետո մի քանի մարդ «դուրս են եկել զրուցելու»...

Մոսկվայի ոստիկանները հսկող տեսախցիկների ձայնագրությունների օգնությամբ որոնում են Սմոլենսկի բուլվարի «Օլիվա» ռեստորանում տեղի ունեցած հրաձգության 40 մասնակիցներին:

Հաստատության այցելուների երկու խմբերի միջեւ հակամարտությունը փետրվարի 8-ին վերաճել էր զենքով հաշիվներ պարզելու, փոխադարձ կրակոցներ էին սկսվել, Life News-ին պատմել է ոստիկանության աղբյուրը:  32-ամյա մի տղամարդ աջ եւ ձախ ազդրերի վնասվածքով տեղափոխվել էր հիվանդանոց:

Ըստ աղբյուրի` տարբեր սեղանների շուրջ նստած երկու խմբերը սկզբում  սկսել են  վիճել, որից հետո մի քանի մարդ «դուրս են եկել զրուցելու»: Հակառակորդները նրանց թույլ չեն տվել կրկին սրճարան վերադառնալ` կրակելով դռան մոտից:  

Ականատեսները հաստատում են, որ փոխհրաձգությունը տեւել է 20 րոպե: Սրճարանում ատրճանակով  դիրքավորվածներին դիմակայել են ուրիշ խմբի ինքնաձիգով զինված անդամներ:

Հրաձգության բոլոր մասնակիցները մինչեւ ոստիկանության ժամանումը փախել էին ռեստորանից: Կատարվում է քննություն: