Համատարած աղքատության եւ գործազրկության պայմաններում հայտնված շատ բազմազավակ գյումրեցի ընտանիքներ իշխանությունների կողմից աջակցություն ստանալու փոխարեն ներքաշվում են ավելորդ թղթարարության ու քաշքշուկների մեջ եւ անգամ զրկվում են սոցիալական նպաստից: Այս մասին նշված է «Շիրակ Կենտրոնի» հաղորդագրության մեջ:

Նշվում է նաեւ, որ «որեւէ մեկի պետքն էլ չի լինում, թե վեց կամ յոթ երեխաներ ունեցող ընտանիքն ինչպես է գոյատեւելու եւ ինչ միջոցներով է խնամելու ու կերակրելու երեխաներին»: