Արգենտինական Մար-դել-Պլատա քաղաքի բնակիչն ինտերնետի աստղ է դարձել: Նա փորձել է իր մարմնով պաշտպանել սիրելի մեքենան կարկուտից:
Տղամարդը, ինչպես երեւում է տեսագրությունից, իննքնամոռաց նետվել է պաշտպանելու մեքենան, պառկել տանիքից եւ տարուբերել ոտքերն ու ձեռքերը մոտ 20 րոպե, մինչ կարկուտ էր գալիս: Այն, ի դեպ, բավական լուրջ է եղել, որոշ հատիկներ ձվի մեծության են եղել:
Հայտնի չէ, թե որքանով են արդյունավետ եղել արգենտինացու քայլերը, բայց բեռնախցիկն ու կապոտը նրան պաշտպանել չի հաջողվել:











