Եգիպտացի ակտիվիստները երկրի նախագահ Մուհամեդ Մուրսիից համակարգչային հայտնի խաղի հերոս «Սուպեր Մարիո» են սարքել: Խաղի տեսագրությունը, որտեղ ճանաչված հերոսը` Մուրսիի դեմքով, անցնում է առաջին մակարդակը, տեղադրել են համացանցում` Super Morsi անվանումով:

Վիրուսային տեսանյութում Մուհամեդ Մուրսին հանդիպում է բազմաթիվ հակառակորդների` ի դեմս ընդդիմադիրների: Նպատակին հասնելու համար Super Morsi-ն ոչնչացնում է «Ազգային փրկության ճակատի» ղեկավար Ամր Մուսային եւ նախագահական ընտրություններում իր գլխավոր մրցակից Համդին Սաբահին:

Իր ճանապարհի վերջին հերոսը բախվում է Եգիպտոսում «Մահմեդական եղբայրների» ղեկավար Մուհամեդ Բադիի հետ: Նրա ֆիգուրը երկրի ղեկավարն ստանում է որպես բոնուս եւ չի տրորում, ինչպես մնացած հակառակորդներին: Շատերնը դրանում ակնարկ են տեսնում, թե ընդդիմությունը ձեւական է, հաղորդում է LifeNews-ը:

Game Over-ի փոխարեն տեսանյութն ավարտվում է Thawra Over (վերջ հեղափոխությանը) արտահայտությամբ: