Նյու Յորքի  շենքերից մեկի բնակիչները գովազային աշխատակիցների կատակի զոհ են դարձել. երբ բնակիչները վերելակ են կանչել, նրանց աչքի առջեւ սպանության սարսափազդու տեսարան է բացվել, որն անհապաղ արձագանք է պահանջել: Իսկ «վկաների» գործողությունները տեսանկարահանել են այն:

«Ինչ կանեիք, եթե սպանության ակնտես լինենք» անվանումով տեսանյութը վիրուսային մարքեթինգի «Thinkmodo» գործակալության կողմից, հաղորդում է  «The Daily Mail»-ը:

Վերելակն սպասող անձանց մոտ բացվել են վերելակի դռները, որտեղ նրանք հատակին տեսել են երկու տղամարդու, որոնցից մեկը փորձել է լարի միջոցով խեղդել մյուսին: Շատերը նման տեսարանից իրենց կորցրել են, բղավել ու փախչել: Անգամ վերելակի մեջ բազմոց տեղադրել ցանկացող տղամարդիկ թողել են այն, ու փախչել` որոշելով չմիջամտել:

Սակայն գտնվել են  նաեւ համարձակները, որոնք հիմնականում կանայք են եղել: Օրինակ, երկու կին գնումների տոպրակներով հարձակվել են «չարագործի» վրա:

Ամենաարտառոցը եղել է տղամարդկանցից մեկի արձագանքը. նա գրպանից հանել է հեռախոսն ու սկսել նկարահանել «սպանության» տեսարանը, հաղորդում է  «Новый регион»-ը»: