Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես կուսակցությունը Սարյանի արձանի մոտից երթ է սկսել դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Ինչպես հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, արձանի մոտ են հավաքվել ՀԱԿ կուսակցության ակտիվիստները, պատգամավորներ, սակայն առաջին նախագահ, ՀԱԿ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը երթին չի մասնակցում:
Երթի մասնակիցներն ասացին, որ նա, ամենայն հավանականությամբ, երթին կմիանա Մարզահամերգային համալիրի մոտից եւ կբարձրանա դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով օրվան, նշեց, թե հայ-թուրքական արձանագրությունները սառեցրին Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը: Երեւանի ավագանու ընտրություններում ՀԱԿ ընտրացուցակը գլխավորող Վահագն Խաչատրյանն էլ նշեց, թե «մենք պետք է Ցեղասպանությունն ընդունենք փաստ եւ դա վիճարկելու առարկա չդարձնենք»:
Երթին մասնակցում են Արամ Մանուկյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Վահագն Խաչատրյանը, Վարդան Մալխասյանը եւ այլք:






Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











