Մենք հասնելու ենք արդյունքի, Հայոց ցեղասպանությունը պետք է միջազգային հանրության համար դաս լինի, որ նման երեւույթները չկրկնվեն։ Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին,Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը։

Նա նշեց, որ յուրաքանչյուր գերատեսչություն քննարկում է, թե ինչ քայլեր են անհրաժեշտ հատուցում պահանջելու եւ տարբեր միջազգային ատյաններում Հայոց ցեղսապանության հարցը բարձրացնելու համար։

«Ցեղասպանության հարյուրամյա տարելիցի միջոցառումների շարքը բազմազան է լինելու, բայց 100-րդ տարելիցը ոչ ինչ-որ բանի սկզիբն է, ոչ էլ՝ վերջը: Սա արդարության համար պայքար է՝ ոչ միայն հայ ժողովրդի պայքարն է, այլեւ մարդկության դեմ ուղղված հանցագործության համար մղվող պայքար է։ Միջազգային հանրությունը դեռեւս խնդիր ունի՝ ցեղասպանության երեւույթը չդարձնել շահարկման կամ այլ երկրների հետ իրենց հարաբերությունները կարգավորելու առարկա»,- ասաց արդարադատության նախարարի պաշտոնակատարը։