«Վրացական երազանքի» ակտիվիստներն, այսօր՝ ապրիլի 29-ին, ներխուժել են խորհրդարանի պատգամավոր, «Ազգային միացյալ շարժում» կուսակցության անդամ Դավիթ Ճավճանիձեի Հոնիում (Իմերեթի շրջան) գտնվող գրասենյակ եւ այրել են նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի լուսանկարը:

Ակցիայի մասնակիցները Չավչանիձեի պատից պոկել են Սահակաշվիլիի լուսանկարը եւ այրել Ազգային միացյալ շարժման խորհրդանիշների հետ միասին: Տեսանյութն իր եթերում ցուցադրել է «Ռուսթավի-2» հեռուստաալիքը:

«Վրացական երազանքի» ակտիվիստները պահանջել են, որ Ազգային միացյալ շարժման անդամները հեռանան շենքից, որտեղ աշխատում են, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»: