Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ապրիլի 30-ի հանրահավաքում կոչ է արել ընդդիմադիր ուժերին համախմբել ուժերը կանխելու իշխող Հանրապետական կուսակցության հաղթանակը մայիսի 5-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններում:

Նրա խոսքով՝ Ավագանու ընտրություններին հաջորդող չորս տարիներին կարեւոր նշանակության ընտրական գործընթաց չի լինելու, այդ պատճառով մայրաքաղաքի ընտրությունները վճռական նշանակություն է ձեռք բերել:Տեր-Պետրոսյանի կարծիքով, մայրաքաղաքի ընտրությունների շրջանակում հնարավոր է անել այն, ինչը չհաջողվեց նախագահական ընտրություններում, մասնավորապես, քաղաքական ուժերի համախմբված գործունության եւ ընտրողների ակտիվ մասնակցության դեպքում ապահովել իշխանափոխություն Երեւանում:ՀԱԿ առաջնորդի խոսքով, իշխանությունը սա հասկանում է ավելի լավ, քան ընդդիմությունը, եւ «բարի ընտրություններ» կազմակերպելու փորձից հրաժարվելով, նրանք անցել են հին մեթոդներին՝ վախեցնում են ընդդիմադիրների:Տեր-Պետրոսյանը, բացի ՀԱԿ կուսակցությունից ընդդիմադիրների մեջ նշել է նաեւ «Բարգավաճ Հայաստանի» ակտիվիստներին, որը, սակայն, դեռեւս ոչ մի անգամ չի հայտարարել իր՝ ընդդիմադիր ուժ լինելու մասին եւ հանդես է գալիս, որպես իշխող ՀՀԿ այլընտրանք:Առաջին նախագահը վերջին անգամ հայտարարել է, որ կոչ է անում բոլոր ընդդիմադիր ուժերին մի կողմ դնել տարաձայնությունները եւ մայիսի 5-ին Երեւանի ավագանու ընտրություններում վճռական մարտ տալ իշխանություններին:

Տեր-Պետրոսյանի կարծիքով, եթե ընդդիմությունը չօգտագործի այդ հնարավորությունը, ապա դա հանցագործություն կլինի: Միաժամանակ, ՀԱԿ առաջնորդը չբացահայտեց մայիսի 5-ի ընտրություններում ընդդիմության անհամախմբվածության պատճառները: Նա նաեւ չանդրադարձավ այն հարցին, թե ի վերջո ինչու ՀԱԿ-ը չմասնակցեց նախագահական ընտրություններին՝ նշելով միայն, որ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք ընտրությունների անցկացումն այս երկրում թատերական բեմականացում է: Ներկայիս իրավիճակը փետրվարյանից թե ինչո՞վ է տարբերվում, եւ եթե տարբերվում է, ապա ո՞ր քաղաքական ուժի շնորհիվ, հարցերի պատասխանը եւս չհնչեց: Տեր-Պետրոսյանը նշեց, որ ավարտին մոտեցող քարոզարշավին ՀԱԿ-ը ոչ մի քաղաքական ուժի չի քննադատել, բացի իշխող կոալիցիայի անդամներ ՀՀԿ-ից եւ ՕԵԿ-ից:

ՀԱԿ առաջնորդի այս հայտարարությունը ուղղակի հակասում է նրա տեղակալ Լեւոն Զուրաբյանի ասածներին, ով այսօրվա հանրահավաքում լայնորեն քննադատեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, սակայն, ոչ մի անգամ չհիշատակեց վերջինիս անունը: Զուրաբյանը, խոսելով ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի մասին, նշեց, որ «նրան հաջողվեց ապրիլի 9-ի երթը գլխավորած քաղաքական գործչի հետ աղոթելով, ցրել ցուցարարներին առանց արցունքաբեր գազի եւ մահակների կիրառման»: