Հայաստանի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում, այսօր` մայիսի 1-ին, Հայաստանի բնապահպանության նախարարության, »Դիլիջան» ազգային պարկի, ինչպես նաեւ Դիլիջանի միջազգային դպրոցի համագործակցությամբ, Պարզ լիճ լճին հարող մոտ մեկ հեկտար տարածքում ծառատունկ է իրականացվել:
2013 թվականի սկզբից մոտ 7 հա տարածքում 10-15 հազար ծառ է տնկվել: Ինչպես նշել է «Դիլիջան» ազգային պարկի գիտական գծով փոխտնօրեն Ռոբերտ Բեգլարյանը, կարեւոր է ծառատունկից առաջ տարվող նախապատրաստական աշխատանքները: «Անհրաժեշտ է հողի մշակման ճիշտ ձեւ ընտրել: Կարեւոր է, որ հողի մեջ օդ չմնա, ինչը եւ կխթանի ծառի աճը»,- հայտարարել է Ռոբերտ Բեգլարյանը` ավելացնելով, որ մայիսի 1-ին Դիլիջանում տնկվել է հիմնականում 2 տեսակի ծառ:
Նշենք, որ ծառատունկին մասնակցել են Հայաստանի Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, Տավուշի մարզի մարզպետ Արմեն Գուլարյանը, Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը, Դիլիջանի միջազգային դպրոցի նախագիծն իրականացնող "Camp Ventures" ընկերության տնօրեն Էդգար Մանուկյան:
Հիշեցնենք, որ անօրինական անտառահատումների մեծ մասն իրականացվում է Տավուշի մարզում:











