Ես որեւէ մեկի առջեւ բարոյական պարտավորություններ չունեմ, բացի ձեզնից: Այդ մասին հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը` Ազատության հրապարակում ԲՀԿ կողմնակիցների հանրահավաքում (ֆոտոռեպորտաժ):

Նա նշել է, թե հաջողության հասնելու համար անհրաժեշտ է ժողովրդի եւ ԲՀԿ թիմի համախմբումը, որը «պրոֆեսիոնալ է, ազնիվ ու ակտիվ»: Ծառուկյանը նշել է, թե այսօր Հայաստանի մայրաքաղաքին հոգատար պաշտոնյաներ, քաղաքապետ ու քաղաքապետարանի աշխատակիցներ են հարկավոր, որոնք կաշառք չեն վերցնի, այլ հաշված օրերի ընթացքում կարձագանքեն եւ կպատասխանեն  քաղաքացիների դիմումներին: 

Նա ընդգծել է, թե երկրում պետք է իրական մրցակցային պայմաններ լինեն: Նա կոչ է արել ակտիվորեն մասնակցել ընտրություններին. «Մի վախեցեք, երբ ձեզ ահաբեկում են ընտրություններին ինքնուրույն ընտրելու հետեւանքներով: Դուք չպետք է տրվեք այդ ճնշմանը եւ քվեարկեք նրա օգտին, ու հավատում եւ վստահում եք»:

Ծառուկյանը, մինչդեռ, չի նշել այն քաղաքական ուժին, որին մեղադրում է ընտրողներին ճնշելու մեջ: Նա նաեւ ընտրողներին մայիսի 14-ին հրավիրել է Աբովյան քաղաք` Սուրբ Հովհաննես եկեղեցու բացմանը: Ու թեպետ, հանրահավաքի մասնակիցների մեծ մասը Կոտայքի մարզից բերված քաղաքացիներ էին, Ծառուկյանն իր ելույթում անընդհատ դիմում էր «սիրելի երեւանցիներին»:

Հանրահավաքից հետո սկսվել է երթը Մաշտոցի պողոտայով դեպի Հանրապետության հրապարակ: Երթի շատ մասնակիցներ, որոնք հետ էին ընկել, տեւական ժամանակ փորձում էին պարզել, թե որն է Մաշտոցի պողոտան:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am