Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանն իր տեսաբլոգում պատմել է Կուրի ձախափնյա շրջանում գտնվող Գանձակ եւ Սաղիան գյուղերում տեղի ունեցած հետաքրքիր դեպքերի մասին՝ ներկայացնելով արխիվային լուսանկարներ: Նա պատմում է, որ 1985-86 թվականներին շրջագայել է Իսմայիլի եւ Շամախու շրջաններում, որոնցից յուրաքանչյուրը ուներ 10-ից ավել գյուղ: Նա պատմում է Իսմայիլի Գանձակ  եւ Շամախուի Սաղյան գյուղում տեղի ունեցած դեպքերի մասին: