Երեւանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը քվեարկել է հանուն ավելի լավ Երեւանի: Այդ մասին ՀՀԿ թեկնածուն ասաց քվեարկությունից հետո: Տարոն Մարգարյանը կնոջ եւ երեք երեխաների հետ Երեւանի ավագանու ընտրությանը քվեարկել է Ավանի թիվ 177 դպրոցում տեղակայված 1/17 տեղամասում (ֆոտոռեպորտաժ): Քվեարկելուց հետո նա զրուցեց լրագորղների հետ:
Լրագրողների այն դիտարկմանը, որ վաղ առավոտից ահազանգեր են հնչում ընտրակաշառք բաժանելու մասին՝ Տարոն Մարգարյանը հերքեց՝ նշելով, որ նման բան չի կարող լինել: Նա նաեւ դատապարտել է ընտրակաշք բաժանելու բոլոր դեպքերը` խորհուրդ տալով դիմել իրավապահներին: Քաղաքապետի թեկնածուն ասել է, թե ինքը քվեարկել է հանուն ավելի լավ Երեւանի եւ վստահ է իրենց հաղթանակին:
ՀՀԿ-ի պարտության դեպքում դեպքում այլ ուժերի հետ կոալիցիա կազմելու հավանականության վերաբերյալ, Տարոն Մարգարյանն ասաց, որ «բոլոր ուժերն էլ մասնակցում են հաղթանակի նպատակով, սակայն որոշիչ է լինելու ընտրողի ձայնը եւ այսօր երեկոյան կամ վաղը պարզ կլինի, թե ում է վստահում երեւանցին»:
Երեւանի Ավագանու ընտրությունները մեկնարկել են ժամը 8-ին: Բացվել է 464 ընտրատեղամաս:
Ընտրապայքարին մասնակցում են ՀՀԿ-ն, «Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքը, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ՕԵԿ-ը, «Առաքելությունը»: Ընտրությունը համամասնական է՝ կուսակցական ցուցակներով:











