Քվեարկել եմ զարգացող, բարեկարգ եւ ավելի հարմարավետ Երեւանի համար: Այս մասին այսօր՝ մայիսի 5-ին, 9/11 ընտրաեղամասում Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելուց հետո, լրագրողներին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը (ֆոտոռեպորտաժ):

«Ընտրել եմ համեստ, հստակ կառավարման տեսակ: Քվեարկել եմ այն մարդու եւ քաղաքական ուժի համար, որ հստակ պատկերացում ունեն Երեւանի քաղաքապետի եւ ընդհանրապես քաղաքապետարանի դերի եւ տեղի մասին Հայաստանի պետական կառավարման համակարգում եւ ընդհանրապես քաղաքականության մեջ»,-ընդգծել է նա:

ՀՀԿ-ի հաղթանակի շանսերի մասին հարցին ի պատասխան, Սերժ Սարգսյանը նշեց, որ այսօր այս պահին, ընտրատեղամասում ժամանակը չէ: «Այս հարցի պատասխանը կլինի երեկոյան»,-ընդգծեց նա:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am