Ըստ իրավապաշտպանների՝ Մոսկվայում ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնուն զորակցող չարտոնված հանրահավաքի ժամանակ 209 մարդու են ձերբակալել

«Ձերբակալվածների անվամբ վարչական արձանագրություններ են կազմվում՝ վարչական իրավախատումների մասին օրենսգրքի 20.2 հոդվածին համապատասխան», - OVDinfo-ն:

Polit.ru-ի տվյալով՝ հանրահավաքին մի քանի հազար մարդ էր մասնակցում։ Ընդդիմադիրները հայտնում են 5-20 հազար մասնակիցների մասին, ՆԳՆ-ն՝ 2500։

Ամբոխից լսելի են եղել «Ազատություն Նավալնուն եւ Օֆիցերովին», «Առնետներ», «Ռուսաստանն առանց Պուտինի», «Պուտինը գող է» եւ այլ արտահայտություններ։

Հավաին մասնակցել են նաեւ Պետդումայի նախկին պատգամավոր Գենադի Գուդկովը եւ «Յաբլոկո» կուսակցության առաջնորդ Սերգեյ Միտրուխինը։