Բրիտանացի երեք ոստիկաններ, ովքեր Լոնդոնում վերահսկում էին նոթինգհիլյան կարնավալի կարգապահությունը, ոգեւորվել են տոնախմբության մթնոլորտից ու որոշ են զարմացնել հանդիսատեսին. ներկաների ծափահարությունների ներքո նրանք սկսել են պարել:
Կարնավալի մասնակիցը, ով նկարահանել է տեսանյութը, հայտարարել է, որ այն տեղադրել Youtube-ում, որպեսզի բարելավի իրավապահ մարմինների եւ երիտասարդության միջեւ հարաբերությունները, հայտնում է RT-ը:











