Սան Դիեգոյի կենդանաբանական այգում ամռան շոգին փոքրիկ ձմեռ են կազմակերպել, որպեսզի զվարճացնեն մայր պանդային եւ նրա երկու ձագերին:

Նրանց վանդակ են բերել հարյուրավոր սառցաբեկորներ եւ հատուկ սարքի օգնությամբ ձյան տեղումներ կազմակերպել: Կենդանաբանական այգու ներկայացուցիչների խոսքով՝ ձնե օրը պանդաներին պետք էր, որպեսզի նրանք ավելի ներդաշնակ զարգանան անազատության մեջ, չձանձրանան ու ակտիվ լինեն: Նրանց բնական միջավայրում ձյունը հազվադեպ երեւույթ չէ: Իսկ արեւոտ Կալիֆոռնիայում եղանակն այնքան էլ բազմազան չէ, գրում է ՆՏՎ-ն: