Չինաստանում գողը մինչեւ վերջ մերկացել է, որպեսզի հսկող տեսախցիկների արձանագրած կադրերով իրեն չճանաչեն: Գողության եւ իրեն ճանաչելու համար այդքան քիչ նշաններ թողնելու այս յուրօրինակ միջոցը հնարել է Հուբեյ նահանգի բնակիչը:
ՆՏՎ-ի ներկայացմամբ, գիշերը տղամարդը ներթափանցել է գրասենյակ եւ թալանել սեղանների դարակները: Հատկանշական է, որ չարագործն ամբողջովին մերկ է եղել, միայն գլխին եղել է ինչ-որ լաթի կտոր:
Ընդհանուր առմամբ, գողը գրասենյակում մնացել է 4 ժամ եւ ավարով հեռացել միայն լուսադեմին: Ոստիկանները որոնում են հանցագործին` հիմնվելով տեսախցիկների ֆիքսած կադրերի վրա:











