Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը սրբերի շարքն է ավելացրել ռումինացի արքայազն Վլադիմիր Գհիկային:  Կաթոլիության մեջ բեատիֆիկացիան(օրհնություն) սրբերի շարքը դասվելու առաջին աստիճանն է: Այդ առթիվ ծառայության համար հավաքվել էին հազարավոր մարդիկ:

Գհիկան մի քանի տասնամյակ շրջել է աշխարհում՝ օգնելով հիվանդներին ու կարիքավորներին: Հիմնականում նա մասնակցել է խոլերայից, թոքախտից տառապողների եւ երկրաշարժերից տուժածների ճակատագրերին: Պիոս XI Պապը նրան անվանել է «առաքելական թափառաշրջիկ», հաղորդում է «Gazeta.ru»-ն:

Երբ իշխանության են եկել կոմունիստները, Գհիկան հրաժարվել լքել Ռումինիան: Շուտով նրան Վատիկանի օգտին լրտեսելու կասկածանքով ձերբակալել են, եւ դաժան տանջանքներից հետո բանտում նա վախճանվել է: