Ամստերդամում անցկացվող ավտոռալլիի ընթացքում ողբերգական միջադեպ է տեղի ունեցել. ավտոմեքենան, որը մասնակցում էր ռալլիին, մխրճվել է հանդիսատես մեջ: Զոհվել է մեկ մարդ, երեք հոգի վիրավորվել է:

Տուժածների թվում են զոհվածի ամուսինն ու նրա որդիները:

Ինչպես հաղորդում է NEWSru.com-ը, 2010-ին տեղի ունեցած ռալլիի ժամանակ եւս նմանատիպ միջադեպ է տեղի ունեցել: Այն ժամանակ հանդիսատեսներից մեկը ոտքերի լուրջ վնասվածք էր ստացել: Իրավապահների տեղեկություններով, այս միջադեպը տեղի է ունեցել վազքուղու միեւնույն հատվածում: