FEMEN-ի գործն Ուկրաինայում ապրում եւ անգամ հաղթանակում է. հարյուրավոր կիեւցիներ մերկացել են՝ նոր հագուստ  ձեռք բերելու ակնկալիքով:

«Եկա մերկ, գնացի հագնված» ակցիան կազմակերպել էին Կիեւի առեւտրի կենտրոնի տերերը՝ գովազդի շրջանակում, եւ հավանաբար, թերագնահատել էին  իրենց հայրենակիցների ագահության կամ անբռնազբոսության աստիճանը: Դեռ մինչ խանութի բացվելը՝ փողոցում  ներքնազգեստով մարդկանց ամբոխ էր հավաքվել, որոնց չէր խանգարում ոչ ամոթը, ոչ էլ անձրեւը:

Երբ ազդարարվել էր մեկնարկը, մերկ մարմինները հարձակվել էին խանութների վրա: Այնտեղ հագուստների դարակներում թաքնված էին անվճար շապիկներ, վարտիքներ եւ մարզական կոշիկներ ստանալու կուպոններ: Ըստ կազմակերպիչների՝  32 երջանիկների բախտը բերել է:

Ամենախիստ քննադատներն այսօր ակցիան համեմատում են Բուլգակովի «Սատանայի պարահանդեսի» հետ: Իսկ մյուսները, հակառակը,  խոսում են սպառողական դրախտի մասին, հաղորդում է ՆՏՎ-ն: