Վաշինգթոնում ՌԾՈՒ կենտրոնակայանում հրաձգության հետեւանքով զոհվածների թիվը հասել է ութի, հաղորդում է «Գազետա.ru»-ն՝ վկայակոչելով 911 փրկության ծառայությանը: Լրացված տվյալներով, ութ մարդ զոհվել է, 12-ը վիրավորվել են: Ավելի վաղ հաղորդվում էր չորս զոհերի մասին:

ԱՄՆ ՌԾՈՒ կայանում հրաձգության հետեւանքով չորս մարդ է զոհվել

Կրակողներից երկուսը վնասազերծվել են, եւս մեկը սպանված է: Տարածքը, որտեղ հատուկ գործողություն է ընթանում, շրջափակված է: ABC News հեռուստաալիքի աղբյուրները հայտնել են, որ սպանվածը ՌԾՈՒ 50-ամյա աշխատակից է, ում վերջերս «տեղափոխել են կամ հեռացրել աշխատանքից»:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հայտնում է 10 զոհերի մասին: Պենտագոնում հաստատել են, որ զոհեր կան, բայց թիվը չեն հայտնել:

Հիշեցնենք, որ կրակոցները հնչել են ԱՄՆ ՌԾՈՒ սպառազինության հրամանատարության շենքում (Naval Sea Systems Command, NSSC), որտեղ մոտ 3 հազար մարդ է աշխատում: