Առնվազն չորս մարդ է զոհվել, եւս 12-ը վիրավորվել են Վաշինգթոնում, ԱՄՆ Ռազմածովային ուժերի կենտրոնակայանում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով:
Ոստիկաններին առայժմ չի հաջողվել ձերբակալել կասկածյալին, ով, ըստ որոշ տեղեկությունների, բարիկադավորվել է շենքի սենյակներից մեկում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», վկայակոչելով NBC հեռուստաալիքը:
Washington Post-ի փոխանցմամբ, հրաձգությանը մասնակցել են առնվազն երեք հանցագործներ: Տեղական ոստիկանության ներկայացուցչի խոսքով, կրակողներից մեկն արգելափակված է, եւս երկուսին որոնում են: Ավելի վաղ հաղորդվում էր մեկ կասկածյալի՝ ինքնաձիգով եւ ատրճանակով զինված սեւամորթի մասին:
Հիշեցնենք, որ կրակոցները հնչել են ԱՄՆ ՌԾՈՒ սպառազինության հրամանատարության շենքում (Naval Sea Systems Command, NSSC), որտեղ մոտ 3 հազար մարդ է աշխատում:





























