Վաշինգտոնի ոստիկանությունը հայտնել է, որ կրակոցներ են լսվել ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի կենտրոնացման թաղամասում: ՀԴԲ-ի մամուլի քարտուղարը հայտնել է, որ տվյալ պահին կա առնվազն մեկ զոհ:
ԱՄՆ-ի ՀԴԲ-ի աշխատակիցները կրակոցների մասին լուրերը հաստատել էին նաեւ այդ մասին Twitter-ում գրելով: Հաղորդագրության մեջ նշված է, որ կրակողին որոնում են, հայտնում է ABC-ն:
Ռազմածովային ուժերից հայտնել են, որ երեք կրակոց են լսել: Շենքում աշխատող մարդկանց խորհուրդ են տվել մնալ տեղերում:





























