Փարիզում յուրահատուկ սրճարան է բացվել. այնտեղ կատուներ են բնակվում: Յուրաքանչյուր այցելու կարող է ոչ միայն վայելել մեկ գավաթ թարմ սուրճն ու կրուասանները, այլ նաեւ խաղալ հաստատության տարածքում ազատ զբոսնող կենդանիների հետ: Սրճարանի քնքուշ բնակիչները տասնյակից ավելի են, եւ ոչ մի այցելու փափկամազ «աշխատակիցների» ուշադրությունից զուրկ չի մնում, հաղորդում է Life News-ը:

Կատուների սրճարանը գտնվում է Հանրապետության հրապարակի եւ Բաստիլի հրապարակի միջեւ՝ Մարե թաղամասի կենտրոնում: Հարկ է նշել, որ Ֆրանսիայում սա նման առաջին հաստատությունն է: Սակայն Ճապոնիայում կատուների սրճարանները բավական տարածված են: