«Լրագրողների մոտ առաջին անգամ հանդես եմ գալիս էս տեսքով։ Ես ամեն ինչ արեցի, որ դա այդպես չլինի։ Բայց ցավոք սրտի դա չեղավ»,- «Սթրես» կենտրոնից դատարան տեղափոխվելուց առաջ լրագրողներին ասաց դերասան Վարդան Պետրոսյանը։
«Առաջինը խոսքս, որ պետք է ասեմ, բնականաբար, սրտանց, ի խորոց սրտի ցավակցությունն է զոհված փոքրիկների հարազատներին այն ողբերգության պատճառով, որի մասնակիցն եմ եղել նաեւ ես հանգամանքների բերումով։ Տեղի է ունեցել մեծ ողբերգություն։ Այդ ողբերգությունը նրանք կկրեն մինչեւ կյանքի վերջ, ես էլ մինչեւ իմ կյանքի վերջ։ Ես ունեմ շատ–շատ մտերիմ մարդիկ, որոնք երեխա են կորցրել։ Ես իմ ամենաոխերիմ թշնամուն չեմ ցանկանա այն, ինչ տեղի ունեցավ նրանց հետ։ Երբեք։ Կրկին մեկ անգամ եւս ցավակցում եմ իմ ամբողջ սրտով նրանց եւ նրանց ընտանիքներին, Աստված նրանց անմեղ լուսավոր հոգիներին թող խախաղություն տա եւ առողջություն տա այն աղջկան, ով եղել է մեքենայի մեջ։ Ցավոք սրտի ,իմ բնավորության ինչ–որ մի գիծ՝ կատակասիրությունը այլ կերպ երեւի մեկնաբանվեց մամուլի կողմից։ Ես ոչինչ չեմ հիշում այդ իրադարձություններից, ինձ հինգերորդ օրն են տեղյակ պահել, թե ինչ է եղել։ Եվ այն պահին, երբ ինձ Եղվարդից տեղափոխում էին անգիտակից վիճակում Երեւան, շատ ծանր պահ էր։ Ինձ փրկարար տղաները ասում էին՝ պինդ մնա Վարդան, դու մեզ պետք ես։ Նրանք խուճապի մեջ էին, ես էլ փորձում էի նրանց դուխ տալ եւ կատակներ եմ արել։ Ապաքինվել եմ, դուրս եմ եկել, մամուլում այնպիսի տռեղեկություններ են տպվել, որ կարծես թե կատակելով, շվշվացնելով գնացել եմ հիվանդանոց՝ վերակենդանացման բաժին, երգելով–պարելով դուրս եմ եկել, գնացել եմ տուն։ Ցավոք, դա այդպես չէր»,- ասաց Վարդան Պետրոսյանը։











