Ավստրալիայում «Մազդա»-ի վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը, դուրս եկել երթևեկելի գոտուց, հարվածել վթարային գծից այն կողմ կանգնած «Վոլցֆագեն» մակնիշի մեքենային, որից հետո իջել է մեքենայից և բարկությունը թափել ընթացող մեքենաների վրա:
Վարորդը վազել է մեքենաների արանքով, ցատկել դրանց վրա ու ինքն իրեն նետել մեքենաների վրա:
Պատահարը ֆիքսել է վկաներից մեկի մեքենայի մեջ տեղադրված տեսախցիկը:
The Australian-ը տեղեկացնում է, որ տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց: Ենթադրում է, որ նա կա՛մ ալկոհոլի, կա՛մ թմրադեղերի ազդեցության տակ է եղել:











