Սիդնեյում բեռնատարի վարորդը թափքը վերև բարձրացրած մտել է թունել, վնասել թունելի առաստաղը և կաթվածահար արել երթևեկությունը:
The Telegraph-ը տեղեկացնում է, որ բեռնատարի վարորդը կռացել է` ակնոցը վերցնելու համար և պատահաբար դիպչել է թափքը կառավարող կոճակին:
Թափքը գրեթե ուղղահայած դիրքով բարձրացրած` բեռնատարը մտել է թունել, հարվածել առաստաղին, ինչից այն քանդվել է և վնասել երթևեկող մեքենաները։
Վթարի հետևանքով թունելը 9 ժամ փակ է եղել, ինչի հետևանքով մոտ 10 կիլոմետրանոց խցանում է գոյացել: Այն բացվել է վերականգնողան աշխատանքներն ամբողջովին ավարտելուց հետո:
Ամբողջ վնասը փոխհատուցելու է բեռնափոխադրող ընկերությունը:











