ԱՄՆ Հյուսիսային Դակոտա նահանգի բնակիչներից մի քանիսը Շայան գետում ականատես են եղել արտասովոր և հազվադեպ հանդիպող բնական երևույթի:
Daily Mail-ը տեղեկացնում է, որ թոշակառու ինժեներ Ջորջ Լոջերինգը հարազատների հետ գնացել էր որսորդության և գետում տեսել է պտտվող տարօրինակ սառցե շրջանի:
Ջորջը հաշվարկել է սառցե շրջանի տրամագիծը, որը եղել է մոտ 16.7 մետր: Նա տեսագրել է այն և տեղադրել համացանցում:
Ցուրտ եղանակի հետևանքով գետը սկսել է սառչել, բայց դա կատարվել է աստիճանաբար: Լողացող սառցե կտորները հավաքվել են ջրապտույտի մեջ և սկսել շրջանաձև պտտվել, ինչի հետևանքով էլ առաջացել է սառցե սկավառակը:











