Նոյեմբերի 16-ին Երևանի Խորենացի փողոցի «Ոսկու աշխարհ» շուկայից Արմավիր մարզի բնակիչ Արտակ Ավետիսյանը 200գ ոսկի է գողացել։

Ոստիկանությունը հաղորդում է, որ Արտակը գողության օրը Երևանում բնակվող հորաքրոջ տուն հյուր էր գնացել։

Արտակի հորաքրոջ տղան «Ոսկու աշխարհում» ոսկերիչ է աշխատում: Նոյեմբերի 16-ին` ժամը 20-ի սահմաններում, Արտակը, օգտվելով առիթից, որ եղբայրը քնած է, տնից վերցրել էր  արհեստանոցի բանալիները, հագել նրա բաճկոնը, վերցրել եղբոր մեքենան ու գնացել «Ոսկու աշխարհ»:

Արտակն անաղուկ մտել էր ներս, անցել միջանքով, բացել արհեստանոցի դուռն ու գողացել 200գ ընդանուր քաշով ամնշակ ոսկյա զարդեր ու ձուլակտորներ` եղբորը պատճառելով 2 մլն դրամի վնաս: Գործն ավարտելուց հետո Արտակը վերադարձել էր հորաքրոջ տան բակ, արհեստանոցի բանալիները թողել մեքենայի մեջ ու հեռացել:

Ոչ ոք ոչինչ չէր կասկածել: Սակայն դեպքի հաջորդ առավոտյան ոսկու շուկայում իրարանցում էր սկսվել:

Արտակի եղբայրը ոսկու շուկայում տեղադրված տեսախցիկների տեսագրությունը նայելուց հետո ճանաչել է եղբորը: Նա մի քանի անգամ զանգահարել է Արտակին, որ համոզի վերադարձնել տարածը, սակայն Արտակը զանգերին չի պատասխանել:

Տուժողը, տեսնելով, որ Արտակը խուսափում է զանգերին պատասխանելուց, նոյեմբերի 17-ին` ժամը 16:30-ի սահմաններում, դիմել  է ոստիկանություն:

Ոստիկանները Արմավիրի մարզի Բաղրամյան քաղաքի Չարենցի փողոցից գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Արտակ Ավետիսյանին։

Ոստիկանությունը հայտնում է, որ Արտակը ոսկին գրավ է դրել, իսկ գումարը յուրացրել: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Մանրամասները` ոստիկանության տեսանյութում: