Բրազիլիայում 64-ամյա կինը հրաշքով ողջ է մնացել` բարձր արագությամբ ընթացող եւ կառավարումը կորցրած տաքսու հարվածից 9մ հեռու շպրտվելուց հետո:

Տեսագրությունում երևում է, որ Միրտես դը Օլիվերիա Պոդեստան պատրաստվում է անցնել փողոցը, երբ տաքսու վարորդը հարվածում է մեկ այլ մեքենայի, կորցնում կառավարումը, թեքվում, դուրս գալիս երթևեկելի գոտուց և հարվածում փողոցը հատող կնոջը:

Daily Mail-ը տեղեկացնում է, որ տաքսու վարորդը եղել է կիսաքնած վիճակում, քանի որ առանց քնելու 24 ժամ աշխատել էր:

Հարվածից Միրտես դը Օլիվերիան միայն ձեռքի և ոտքի կոտրվածքներ է ստացել:

22-ամյա տաքսու վարորդը պատմել է, որ ինքը 2 ամիս առաջ է սկսել մեքենա վարել: Վթարի հետևանքով նա ձեռքի չնչին վնասվածքներ է ստացել։

Վթարի ենթարկված մյուս մեքենայի մեջ եղել է 3 ուղևոր` 70-ամյա պապիկը, որը թոռնիկներին տանում էր դպրոց: Նրանք նույնպես չնչին վնասվածքներ են ստացել: