Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում, այսօր՝ նոյեմբերի 29-ին, «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովից երկրորդ հիմնական օրն է (ֆոտոռեպորտաժ):

Փաստաթղթերի ստորագրման արարողության ժամանակ, մասնավորապես, նախաստորագրվել են Վրաստանի եւ Մոլդովայի հետ ասոցացման համաձայնագրերը, իսկ Ադրբեջանի հետ ստորագրվել է վիզային ռեժիմի պարզեցման մասին համաձայնագիրը:

Արարողությունից հետո պատվիրակությունների ղեկավարները միասին լուսանկարվել են, որից հետո սկսվել է լիագումար նիստը: