Անգլիայի Չելմսֆորդ քաղաքում իր մեքենայով Կան գետն ընկած 60-ամյա տղամարդու կյանքը փորձել են փրկել անցորդները:

Տղամարդը  ցանկացել է իր «Լեքսուս» մակնիշի մեքենայով շրջադարձ կատարել, սակայն ընկել է գետը: Վարորդը  փորձել է խորտակվող մեքենայի լյուկից դուրս գալ, բայց մնացել է խճճված ամրագոտու մեջ:

Մինչև փրկարարների և ոստիկանների ժամանելը` անցորդները նետվել են ջուրը և փորձել փրկել տղամարդուն:

Տեսագրությունում երևում է` ինչպես են անցորդները լողալով խորտակվող մեքենան մոտեցնում պատին, որպեսզի վարորդին դուրս հանեն մեքենայից, սակայն դա նրանց չի հաջողվել։

Echo-News-ը տեղեկացնում է, որ փրկարարները հատուկ տեխնիկա են օգտագործել, որպեսզի կոտրեն մեքենայի լյուկը, հետո կտրել են ամրագոտին և ազատել վարորդին:

Վարորդին և ջուրը նետված 4 անցորդներին տեղափոխել են հիվանդանոց: