ԱՄՆ Ֆիլադելֆիա քաղաքում տեսախցիկը ֆիքսել է` ինչպես է մի կին գողանում տան առջև դրված Նոր տարվա զարդարանքները և հեռանում, դրանով չի բավարարվում, մեկ ժամ հետո կրկին վերադառում է ինչ-որ տղամարդու հետ` ավելի շատ զարդարանքներ գողանալու համար:
Իրենց անհրաժեշտ զարդարանքները վերցնելուց հետո կինն ու տղամարդը հեռանում են` թողնելով միայն նվերի դատարկ տուփերն ու տոնածառները:
Տեսագրությունը համացանցում տարածել է Ֆիլադելֆիայի ոստիկանությունը։ Huffington Post-ը տեղեկացնում է, որ ոստիկաններին դեռ չի հաջողվել պարզել կասկածյալների ինքնությունը:











