68-ամյա անգլուհի Մարգարեթ Վուդվարդի տանը ոստիկանության տեղադրած տեսախցիկների օգնությամբ բացահայտվել է մեկ տարվա ընթացքում թոշակառու կնոջը 5 անգամ կողոպտած գողի` 51-ամյա Պատրիկ  Ռեյդի ինքնությունը:

Տեսագրությունում երևում է` ինչպես է Պատրիկը գաղտագողի մոտենում և նայում հյուրասենյակի բազկաթոռին նստած ծեր կնոջը, որպեսզի  համոզվի, որ նա քնած է: Հետո ինչ-որ բան է փնտրում շուրջը, այնուհետև զգույշ բացում է հյուրասենյակի դուռը, դուրս գալիս, մի քանի վայրկյան անց վերադառնում հյուրասենյակ։

Մարգարեթը աղմուկից արթնանում է, գնում վերցնում է ձեռնափայտը, որպեսզի հետապնդի ու բռնի ինքնակոչին, բայց գողը հասցնում է պատուհանից փախչել:

Mirror-ը տեղեկացնում է, որ մեկ տարվա ընթացքում Պատրիկը Մարգարեթին մոտ 900 ֆունտի վնաս է պատճառել:

Ոստիկաններին հաջողվել է բռնել Պատրիկին: Նրան դատապարտել են 4 տարի և ութ ամիս ազատազրկման:

Մարգարեթին  իր քաջության համար պարգևատրել են 1500 ֆունտով: