Կուտակային կենսաթոշակների մասին նոր օրենքի դեմ պայքարող «Դեմ եմ » թիմը նոր սոցիալական տեսահոլովակ է պատրաստել, որի միջոցով հասարակությանը իրազեկում է 2014թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնող կենսաթոշակային նոր համակարգի մասին: Հոլովակում տարբեր մասնագետներ խոսում են, թե ինչու են դեմ այս օրենքին. «Դեմ եմ, որովհետև դա ստիպում է ընկերներիս շատերին լքել Հայաստանը»,- ասում է բժիշկ Արսեն Թորոսյանը:

Հիշեցնենք, որ կուտակային կենսաթոշակների դեմ պայքարող նախաձեռնության անդամները պահանջում են չեղյալ հայտարարել 2014թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնող կենսաթոշակների մասին նոր օրենքի պարտադիր բաղադրիչը, որով նախատեսվում է յուրաքանչյուր քաղաքացու ամսական աշխատավարձից 5% պարտադիր հատկացում կուտակային կենսաթոշակային հիմնադրամներին: