ԱՄՆ Հյուսիսային Կառոլինա նահանգում երկու ուսուցիչներ կարողացել են արագ կողմնորոշվել և փրկել էքսկուրսիայից տուն վերադարձող երեխաների կյանքը:
Ճանապարհին վարորդը շատ արագ է վարել դպրոցական ավտոբուսը և խաչմերուկում չի նկատել Stop նշանը: Չհասցնելով արգելակել` վարորդը խաչմերուկում ձախ շրջադարձ է կատարել ու այդ պահին ընկել է իր նստատեղից:
Պատահարը տեսագրել է ավտոբուսում տեղադրված տեսախցիկը, որում երևում է, որ վարորդը ամրագոտի չի կրում, այդ պատճառով էլ վայր է ընկնում։
Տեսնելով, որ վարորդն ընկել է գետնին, ուսուցիչներից մեկը արագ հասնում է ղեկի մոտ, որպեսզի կառավարի ընթացքի մեջ գտնվող ավտոբուսը: Մյուս ուսուցիչներից մեկը օգնության է հասնում նրան և նրանք միասին կարողանում են կանգնեցնել ավտոբուսը:
ABC New-ը տեղեկացնում է, որ դեպքի պատճառով ոչ ոք չի տուժել:
Վարորդի դեմ մեղադրանք է առաջադրվել` արագությունը գերազանցելու և ամրագոտի չկրելու համար:











