Առնվազն 117 գերմանացի ոստիկան է տուժել անկարգությունների ժամանակ, որոնք ծագել են Համբուրգում Rote Flora մշակութային կենտրոնի պահպանության համար ցույցի ընթացքում: Դեկտեմբերի 21-ի ցույցի ժամանակ տեղի ունեցած բախումները վերջին տարիների ընթացքում ամենազանգվածայինն են դարձել:

Իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ փողոցային բախումների համար պատճառ է հանդիսացել տեղական իշխանությունների ծրագրերը՝ փլուզման վտանգի պատճառով փակել Rote Flora-ն: Այն տեղակայված է թատրոնի տարածքում, որը կառուցվել է դեռ 19-րդ դարում եւ վերջին տարիներին ծառայում էր որպես ձախ արմատական խմբավորումների անդամների հավաքատեղի, նշում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Համբուրգում վերանորոգման համար կենտրոնը փակելու մասին հաղորդագրությունից հետո, ոստիկանների գնահատմամբ, փողոց են դուրս եկել ավելի քան 7000 ցուցարարներ, որոնցից մոտ 4500-ը ձախ արմատական ծայրահեղականներ են:

Իրավիճակը սկսել է լարվել ցույցը մեկնարկելուց քիչ անց, երբ արմատական տրամադրություններ ունեցող անձնանց խումբը յհարձակվել է ոստիկանների վրա: Իրավապահներն անմիջապես պատասախանել են սադրանքին՝ կիրառելով ջրցան մեքենաներ ու կանգնեցնելով ամբոխին: Ցուցարարները ոստիկանների վրա էին նետում քարեր ու շշեր, այրում էին աղբամանները: Ոստիկանությունը ձերբակալել է ցույցի մոտ 150 մասնակցի, հաղորդում է NEWSru.com-ը: 

Spiegel պարբերական տվյալներով՝ խափանվել է գնացքների երթեւեկությունը, որոնք մեկնել էին Հանովերից, Բեռլինից, Բրեմենից եւ Ռոստոքից: