Ոստիկանությունը հաղորդում է, որ բացահայտել է հանրապետության ամբողջ տարածքում գործած հանցախմբի եւ բերման ենթարկել անդամներին՝ Կարեն Հարությունյան, Անահիտ Մկրչյան,Նաիրա Կիրակոսյան, Արմինե Ավագյան և Լևոն Թամամյան։ Վերջինները Երևանում բացել են 3 ՍՊԸ՝ «Ամուշկա», «Արմին դեկոր», «Դիլջեր Պեչին» և գործարքներ կատարել այդ ընկերությունների անվան տակ:

Առաջին երկու ընկերությունների կնիքները ոստիկաններին հաջողվել է հայտնաբերել ու առգրավել:

Ոստիկանությունը հաղորդում է, որ «Դիլջեր Պեչին» ՍՊԸ-ի անվան տակ խարդախությունները դեռ շարունակվում են եւ զգուշացնում է` ուշադիր լինել կասկածելի կազմակերպությունների հետ գրավիչ գներով պայմանագրեր կնքելիս ու, հատկապես, մերժել «Դիլջեր Պեչին» ՍՊԸ-ի յուրաքանչյուր առաջարկ՝ այդ մասին անմիջապես հայտնելով Ոստիկանության Վայքի կամ մոտակա բաժին:

Մանրամասները` ոստիկանության տեսանյութում: