Ոստիկանները, դեկտեմբերի 20-ին, ժամը 16-ի սահմաններում, ապօրինի թմրամիջոց պահելու, փոխադրելու, իրացնելու եւ օգտագործելու կասկածանքով ոստիկանները մարզահամերգային համալիրի մոտից ուղեբեռով հանդերձ բերման են ենթարկել Երեւանի բնակչուհի Սիրանուշ Թադեւոսյանին:

Ոստիկանությունը հայտնում է, որ անձնական խուզարկությամբ Թադեւոսյանի ուղեբեռից հայտնաբերվել է թեյի թղթե տոպրակ: Թեյի զանգվածի մեջ եղել է  3 պոլիէթիլենային փաթեթ, որոնցից մեկում եղել է վարդագույն 20 դեղահաբ, իսկ մյուս երկուսում `յուրահատուկ հոտով չորացրած զանգվածներ` 60գ եւ 30,4գ կշռով:

Սիրանուշ Թադեւոսյանի խոսքով, դեղահաբերը «էքստազի» տեսակի էներգետիկ թմրամիջոցներ են, իսկ զանգվածները` «ջամայկա», որոնք Հայաստան տեղափոխելու համար Թուրքիայում իրեն են հանձնել ոմն Արմեն ու Ռուզաննա:

Իսկ թե Հայաստանում Սիրանուշ Թադեւոսյանը թմրամիջոցներն ում պետք է փոխանցեր, պետք է պարզվի քննությամբ:

Հայտնաբերվածներն առգրավվել եւ ուղարկվել է փորձաքննության:

Մանրամասները` ոստիկանության տեսանյութում: